Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը միայնակ «չակցիայով» փորձեց ՀՀ-ում ԵՄ դեսպանին ուղերձ փոխանցել՝ ՀՀ-ում առկա իրավական իրավիճակի մասով (տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ միայնակ «չակցիա» է իրականացնում, իսկ թե ինչու չակցիա, որովհետև միայնակ ակցիա իրականացնելը ոստիկանությունը լավ չի ընդունում:
Նա հիշեցրեց, ուրբաթ օրվա իր միայնակ ակցիան ԱԺ մոտ, ապա երեկ ԱԱԾ մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն վարչական ձերբակալման ենթարկեցին, նաև ուժ կիրառեցին:
Մելիքյանին մոտեցավ դեսպանատան անվտանգության աշխատակիցներից մեկը, Մելիքյանը նրան իր այցեքարտը փոխանցեց և ասաց, որ ինքը հանդիպում է խնդրում դեսպանի կամ ներկյացուցչի հետ՝ ՀՀ-ում առկա իրավական իրավիճակի մասով զրուցելու: «Անձամբ ես՝ որպես իրավապաշտպան, ենթարկվել եմ իրավունքի սահամանափակումների, բռնության, մշտապես ԵՄ ներկայացուցիչները նման դեպքերում հանդես էին գալիս դատապարտող հայտարարությամբ, իսկ հիմա տեղյակ չեն երևի, ես կխնդրեի, որ այս հարցով շտապ հանդիպում ունենամ կամ տիկին դեսպանի, կամ որևէ ներկայացուցչի հետ»,-ասաց նա:
Անվտանգության աշխատակիցը նշեց, որ այս իրավիճակում հեռակա են աշխատում, սակայն նա խոստացավ փոխանցել և գալ ու հայտնել պատասխանը: Սակայն, անվտանգության աշխատակիցը գնաց ու չվերադարձավ: Մելիքյանը նշեց, որ ողջամիտ ժամկետ՝ 3 րոպե կսպասի աշխատակցի վերադարձին, երեք րոպեն լռանալուց հետո, հեռացավ՝ նշելով «Ողջամիտ ժամկետը լրացավ, այստեղից գնանք և սպասենք, թե ինչ է պատասխանելու մեր հարգարժան եվրոպան»:
Մանրամասները՝ տեսանյութում










