Մի շարք զորամասերում կատարվել են անակնկալ ստուգայցեր

16:27 • 15.06.20

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն անակնկալ ստուգայցեր են կատարել մի շարք զորամասերում՝ օրվա վերակարգերի ծառայության կազմակերպման, անցագրային խստացված ռեժիմի պահպանման, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակի ստուգման նպատակով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Անցկացվել են նաև բացօթյա մեթոդական-գործնական պարապ¬մունքներ և անվտան¬գ¬ության կանոնների պահպանման միջոցառումներ:

Զորամասերում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ և սահմանվել դրանց կատարման ժամկետները: