Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ 1 պատճառը բնակչության դիմակ չկրելն է․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Ժամանակն է խոստովանելու, որ մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենապրիմտիվ և ամենաէֆեկտիվ միջոցը՝ խոսքը դիմակներ կրելու մասին է: Այս մասին պարետատան նիստից հետո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է խոստովանեմ, որ ՀՀ-ում՝ ի հեճուկս պարետատան կայացրած որոշումնների, ի հեճուկս կիրառվող վարչական վարույթների, լայնավածավալ քարոզչության, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է: Նման եզրակացություն անելու համար ունենք միջազգային հետազոտություն, որն այսօր հրապարակել է «Ֆորբս» ամսագիրը: ԱՄՆ գիտությունների ակադեմիայի բացահայտում է հրապարկել, որտեղ հիմա կարող ենք ամենաբարձր գիտական մակարդակով արձանագրված համարենք, որ դիմակները համարվում են կորոնավիորսի տարածման դեմ ամենաէֆեկտիվ միջոցը»,- ասաց նա:
Նա նշեց, որ ըստ նույն հետազոտության՝ վարակի կորը սկսել է վար թեքվել, ոչ թե խիստ կարանտինի դեպքում, այլ դիմակներ կրելու: «Ուզում ենք արձանագրել, որ կարանտինը նորից մտցնենք, թե չմտցնենք այս հետազոտությունը մեր եզրահանգումները հաստատում են: Մեկ այլ բժշկական ամենահեղինակավոր «Լանսետ» ամսագիրը, ի մի բերելով 2 տասնյակ երկների 172 հետազոտություններ, պարզել է, որ կորոնավիորուսի փոխանցման հնավարությունն առանց դիմակի՝ անգամներով գերազանցում է դիմակի օգտագործման ժամանակ վարակի տարածման հավանակությունը»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ նրանք ապացուցել են, որ սոցիալական հեռավորությունն էլ է օգնում վարակի տարածման կանխարգելմանը: Նա ընդծեց՝ այս միջազագային հետազոտությունով կառավարության առաջարկած մջոցները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը, առնվանզն երկուսն ապացուցված են, որ էֆեկտիվ են:
«Առնվազն մայիսի 25-ից հետո մենք առաջարկել ենք համաճարակի հաղթահարման ամենաարդյունավետ մեթոդները և մեր խնդիրը կայանում է նրանում, որ այս պահի դրությամբ չենք կարողացել համոզել և պարտադրել մեր քաղաքացիներին, որ այդ պայմանենրը կատարեն և այսօր էլ մեր տասնյակ հազարավոր հայերնակիցներ այդ կանոները չեն պահպանում: Մենք, իհարկե, մեծացնելու ենք վարչական ներգործության մեթոդները, ծավալները, բայց միևնույնն է, որպես ժողովրդի կողմից ընտրված կառավարություն՝ ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները հետևեն մեր առաջարկած կանոններին»,- հայտրարեց Փաշինյանը:
«Լուսանկար է ստացել, որտեղ մոտ 15 տարիքով մարդ զրուցարանում (բիսեդկայում) հավավքած են առանց դիմակի, ես ինձ հարց եմ տալի՝ ի՞նչն ենք մենք սխալ արել, որ մեր հայրենակիցները այսպիսի քամահարականան վերաբերմուքն են ցուցաբերում իրենց առողջության ու իրենց սպառնացող վտանգի նկատմամբ: Այդ վտանգը առաջին հերթին սպառնում է քաղաքաիցներին ոչ թե ՀՀ կառավարությանը»,- ասաց նա և կոչ արեց դիմակ կրող քաղաքաիցներին՝ ոչ մի դիմակ չկրողի մոտով անտարբեր չանցել, մոտենալ և անել դիտողություն, խնդրել նրանց կրել դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն:
«Մինչև մենք այս պայմանները չպահենք չի հաղթահարվելու այս համաճարակը կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ է բոլոր նրանք ովքեր պիտի մահանային կմահանան նոր դրանից հետո միայն թվերը կիջնեն: Սա նշանակում է, որ մենք այս վարքագծով մեր հարյուրավոր եթե ոչ հազարավոր քաղաքացիների դատապարտում ենք մահվան»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










