«Երեխայիս հետ փողոց եմ փակել, որ Փաշինյանը վարչապետ դառնա, բայց այսօր երեխաս խմելու ջուր չունի, իսկ մեզ համար տրանսպորտ չի գործում». Հայանիստի և այլ գյուղերի բնակիչները նամակ հանձնեցին Կառավարություն

12:25 • 15.06.20

 

Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Նշում են՝ զրկվել են տրանսպորտից:

Բողոքի ցույցի մասնակիցները ցանկանում են դիմում- նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ վերականգնվի համայնքներին սպասարկող տրանսպորտային ցանցը։