Շվեյցարիայում փնտրում են ուղևորին, որը գնացքում ոսկով լի պարկ է մոռացել, որի արժեքը շուրջ 152 000 ֆունտ ստերլինգ է
Շվեյցարիայում փնտրում են ուղևորին, որը գնացքում 3 կիլոգրամ ոսկով լի պարկ է մոռացել, որի արժեքը շուրջ 152 000 ֆունտ ստերլինգ է: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Անհայտ անձը պայուսակը թողել է գնացքում անցյալ տարվա հոկտեմբերին` Սենթ Գալեն և Լյուցերն կանտոնները միացնող երկաթուղային հատվածում:
Ուղևորին փնտրելու մասին հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ներքին հետաքննության ընթացքում չի հաջողվել նրան գտնել:
Չի հստակեցվել այն, թե ինչպես են իշխանությունները պարզելու, թե այս կամ այն մարդը իրավունք ունի վերադարձնել կարողությունը, թե ոչ: Միևնույն ժամանակ, մոռացկոտ ուղևորը դեռևս 5 տարի ժամանակ ունի` վերադարձնելու իր ապրանքը:










