Կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների քաղաքական պատվերները. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Պարո՛ն Դավթյան, երկու տարի առաջ Դուք միջնորդություն էիք բերել անձեռմխելիությունից զրկելու այն ժամանակ մեր թիմակիցներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր: Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:
«Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով Դուք հետ վերցրեցիք Ձեր այս միջնորդությունը, որքանո՞վ այսօր հանրությունը կարող է վստահ լինել, որ այսօրվա ամիջնորդությունը կրկին պայմանավրոված չէ քաղաքական պատվերով և կա՞ որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխության հետևանքով, հետ չեք վերցնելու այս միջնորդությունը»,-հարցրեց Գևորգ Գորգիսյանը:
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ նրա տեղեկությունները իրական չեն, և երեք պատգամավորի նկատմամբ միջնորդորթյուն չի ներկայացրել: «Իսկ որ պատգամավորի վերաբերյալ, որ ես ժամանակին ներկայացրել եմ, Ձեզ ուղիղ պատասխանում եմ, որ ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր և հանրությունը, Ազգային ժողովը այսօր էլ կարող է վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է, ինչ կատարվում է Ազգային ժողովում»,-ասաց նա:
Պատգամավորը շարունակեց, որ եթե դա ակնհայտ քաղաքական պատվեր չէր, ինչո՞ւ հետ վերցրեց միջնորդությունը: Գևորգ Գորգիսյանը շարունակեց պնդել, որ քաղաքական պատվեր է կատարել և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում են կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների քաղաքական պատվերները:
Գլխավոր Դատախազը նշեց, որ քաղաքական մարմնում խիստ սուբյեկտիվ կարծիքներ լսելու առիթներ ունեցել է, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն և այդպիսին պատգամավորի խոսքն է:










