Ֆրանսիայի հյուսիսում անհայտ անձինք դեղին ներկով ներկել են գեներալ Շառլ դը Գոլի կիսանդրին (լուսանկարներ)

11:33 • 16.06.20

Ֆրանսիայի հյուսիսային Օմոն քաղաքում անհայտ անձինք դեղին ներկով պղծել են Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության հիմնադիր և նախագահ, գեներալ Շառլ դը Գոլի կիսանդրին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Օ դե Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը, գրում է Daily Mail-ը։

«Հունիսի 18-ի տոնակատարություններից մի քանի օր առաջ, երբ մենք պետք է նշանավորեինք գեներալ դը Գոլի գլխավորած դիմադրության շարժումը, Օմոնում այդ արձանի նկատմամբ կատարված վանդալիզմը վրդովեցուցիչ է: Սա լուրջ պատասխան միջոցներ է պահանջում»,- ընդգծել է Բերտրանը։

Ավելի վաղ Լե Պավիյոն Սու Բուա քաղաքում դե Գոլի ևս մի հուշարձան է վնասվել։

«Ֆրանսիացիները, առավել ևս՝ նրանց քաղաքական առաջնորդները, պետք է միշտ հիշեն, որ մեծամասամբ նրա շնորհիվ Ֆրանսիան կարողացավ անկախություն ձեռք բերել, երբ ամեն ինչ կորած էր թվում»,- ասել է տեղացի պատգամավորներից մեկը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգին հղած ուղերձում հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ջնջի իր պատմության «հետքը»՝ ընդգծելով, որ թույլ չի տա հուշարձանների ապամոնտաժումը։

Հիշեցնենք, որ ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ աշխարհի տարբեր երկրներում ցուցարարները մի շարք հուշարձաններ են վնասել և ապամոնտաժել։

Vandals chucked orange paint over a bust of Charles de Gaulle in FranceThey defaced it with the word 'slaver' prompting outrage from right-wing politiciansDe Gaulle is seen as a national hero in France for resisting the Nazi occupation while in exile