«Համակարգը, որը պաշտպանում է ինձ, սակայն մաշկի գույնի պատճառով չի պաշտպանում դստերս, անհանդուրժելի է»․ Անջելինա Ջոլին՝ ԱՄՆ-ում ռասիզմի մասին (լուսանկարներ)

16:51 • 16.06.20

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին մտավախություն է հայտնել, որ իր 15-ամյա դուստրը՝ Զահարա Ջոլի Փիթը, «համակարգային ռասիզմի և խտրականության» զոհ կարող է դառնալ։

Խոսելով Harper's Bazaar ամսագրի բրիտանական տարբերակի հետ՝ դերասանուհին ասել է. «Աշխարհում ավելի քան 70 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը պատերազմի և հետապնդումների պատճառով, և Ամերիկայում կա ռասիզմ և խտրականություն։ Համակարգը, որը պաշտպանում է ինձ, սակայն մաշկի գույնի պատճառով չի պաշտպանում իմ դստերը կամ մեր երկրում ցանկացած այլ տղամարդու, կնոջ կամ երեխայի, անհանդուրժելի է»։

Դերասանուհու խոսքով՝ ոստիկանությունում չարաշահումների դադարեցումը համակարգային ռասիզմի և անպատժելիության խնդրի լուծման միայն սկիզբն է։ Ռասիզմի դրսևորումն առկա է ոչ միայն ոստիկանական համակարգում, այլ մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ կրթական համակարգից մինչև քաղաքականություն։

Հոլիվուդի աստղը, որը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանորդն է, բարձր է գնահատել բողոքի ակցիաների կազմակերպիչներին և փոփոխությունների համար նրանց պայքարը՝ հույս հայտնելով, որ նրանց գործողությունները պատմական փոփոխությունների կհանգեցնեն։

«Ժամանակն է փոփոխություններ մտցնել մեր օրենքներում և մեր համակարգերում, լսել նրանց, ովքեր ամենաշատն են տուժել և որոնց լռեցրել են»,- հավելել է նա։

Անջելինա Ջոլին և նրա նախկին ամուսին, հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Զահարա Ջոլի Փիթին որդեգրել են Եթովպիայից՝ 2005 թվականին։

6 things you didn't know about Zahara Marley Jolie-Pitt, Angelina ...Remember Angelina Jolie's Daughter Zahara? You HAVE to See What ...Angelina Jolie's Daughter Zahara Debuts Jewelry Collection | Marie ...Angelina Jolie fears teen daughter will be victim of 'systemic ...Zahara Marley Jolie-Pitt: Daughter of Angelina Jolie and Brad Pitt ...