Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները. օրակարգում Սիրիայում տիրող իրավիճակն է
Այսօր՝ հունիսի 16-ին, Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է РИА Новости-ն:
Երկկողմ բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում տարածաշրջանային զարգացումներն են, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի այդ, կողմերը քննարկելու են «Աստանական եռյակի» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան)` կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված գագաթնաժողովի անցկացման հարցը:
Վերջին 3 ամսվա կտրվածքով սա լինելու է առաջին բարձր մակարդակի հանդիպումը, որը կանցկացվի լրագրողների մասնակցությամբ. մինչ այս տարբեր ձևաչափերով հանդիպումների արդյունքների վերաբերյալ Լավրովը համավարակի պատճառով առցանց է հաղորդել:










