Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԱԾ շենքի դիմաց են, ոստիկանները բերման ենթարկեցին աջակիցներից մի քանիսին (տեսանյութ)

17:06 • 16.06.20

Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԱԾ շենքի դիմաց են։ Այս պահին Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ–ում։ Նրան այստեղ են բերել ԱԺ շենքի բակից։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 87-ը: «Քվեատուփում առկա էր 87 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 87, դեմ՝ 0»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցել փակ գաղտնի քվեարկությանը:

 Մանրամասները՝ տեսանյութում։