Գագիկ Ծառուկյանն իր կամքով է գնացել ԱԱԾ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Քանի դեռ ԱԺ -ը չի տվել իր համաձայնությունը ազատությունից զրկելու միջնորդությանը, բնականաբար մինչ այդ ԱԱԾ-ն և այլ ուժային կառույց Գ.Ծառուկյանին ազատությունից զրկելու հնարավորություն չունի. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը
«Դուք նկատեցիք, որ Գ. Ծառուկյանը չպատասխանեց մեր հարցերին, իմ տեղեկությամբ, ինքը մոտեցել է ԱԱԾ աշխատակիցներին և ասել է, որ ուզում է գնա ԱԱԾ, ըստ երևույթին, երեկ իրենց սկսած զրույցը շարունակելու համար: Գուցե եղել են օպերատիվ տվյալներ, չգիտեմ, փաստը նրանում է, որ ինքը դուրս է եկել դահլիճից մոտեցել է և ցանկություն է հայտնել գնալու այնտեղ»:
Հարցին, որ ԲՀԿ-ն պնդում է, որ պայքարը չեն դադարեցնելու և հնարավոր է անվստահություն հայտնեն գլխավոր դատախազին, արդյո՞ք խնդիրներ չեն լինի համավարակի պայմաններում, ԱԺ նախագահը նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչ պայքարի մասին է խոսքը:
«Մենք գիտենք, որ պետք է լինի դատական գործընթաց և ինչպես այլ դատական գործընթացի պարագայում, այնպես էլ Գ. Ծառուկյանը և նրա կողմնակիցները հնարավորություն ունեն պայքարել տվյալ անձի համար՝ ինչպես թույլատրում է օրենսդրությունը: Հայաստանը ժողովրդավար երկիր է և չենք կարող այդ ազատությունը սահմանափակել: Անշուշտ, կա համավարակի գործոնը և արտակարգ դրությունը որոշակի շտկում է մտցնելու քաղաքացիների սահմանափակումների վարքում»:
Անդրադառնալով այն հարցին, որ ինչ են միայն Գ. Ծառուկյանին մեղադրում ընտրակեղածարարության մեջ, Արարատ Միրզոյանը պատասխանեց.
«Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Վահագն Վերմիշյանի գործով ՝ այլ անձի մոտ խուզարկություն են արել և գտել են թղթեր, որոնք վերաբերում են Ծառուկյանին, եթե Վերմիշյանի մոտ լինեին թղթեր, որոնք կվերաբերվեին ինձ՝ կգային իմ հետևից»:
Հարցին՝ ԲՀԿ-ն ասում է, որ միջազգային կառույցներին տեղեկացնելու են, որ այս ամենը քաղաքական ենթաքատեքստ ունի: Արդյո՞ք միջազգային կառույցներից Ձեզ հետ կապ չեն հաստատել, Միրզոյանն ասաց․
«Ես որևէ տեղեկություն չունեմ, չեմ ուզում հերքել, որ հարցը կարող է հետաքրքրել տարբեր միջազգային գործընկերների, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որը ընդդիմադիր կուսակցության ղեկավար է: Եթե որևէ միջազգային գործընկեր մեզ հարց ուղղի, մենք կպատասխանենք»:
Լրագրողը հետաքրքրվեց, արդյո՞ք 2015 թվականի իրադարձությունների հետ տեսնում է ընդհանրություն և այս պահին արդյոք իշխանությանը ձեռնտու է, որ Գագիկ Ծառուկյանը չլինի իշխանությունում, Արարատ Միրզոյանը նշեց՝
«2015 թվականի հետ ընդհանրություն չկա: Կարծում եմ՝ ակնարկում եք այն մասին, որ 2015-ին Գ. Ծառուկյանը հանդես եկավ ընդդիմադիր ելույթով տեղի ունեցավ ՀՀԿ-ի նիստը ՝ բամփել և այլն: Բացարձակ ընդհանրություն չկա, այն, ինչ եղել է այն ժամանակ, եղել է իմ ընկալմամբ շանտաժ ՝ հարգելի Ծառուկյանը մենք ունենք էսինչ- էնինչ կոմպրոմատները, եթե դու չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք կոմպրոմատների: Սա շանտաժի լեզու է այս վարքագիծը մեզ համար ընդունելի է: Անկախ նրանից, որևէ ընդդիմադիր ուժ մեզ հակառակ հայտարարություն է անում թե ոչ, այդ գործընթացը պետք է իր հունով ընթանա: Միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ պետք է Ծառուկյանի հետ բանակցել և չունենայինք Կառավարության հրաժարական պահանջող քաղաքական ուժ, ինչպես 2015-ին է եղել: Սակայն ես կարծում եմ, որ սա ազնիվ դիրքորոշում չէ մեր արժեքների և քաղաքացիներ հետ հարաբերություններում»:
Դիտարկմանը, թե համոզեց արդյոք գլխավոր դատախազը իրեն, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի, ԱԺ նախագահը նշեց.
«Գլխավոր դատախազը ինչ ասեց, կան լուրջ հիմքեր և այսքանի մեջ ես կասակածելու հիմք չտեսա: Թե հետո հիմնավոր կլինեն թե ոչ այս որոշումը, վերապահված է դատարանին, որևէ պատգամավոր թող իրեն չվերապահի ոչ դատավորի, ոչ դատախազի, ոչ փաստաբանի իրավասությունները»:










