ԱԺ պատգամավորնե՛ր, արդյոք ձեզանից ամեն մեկն իր կյանքում մեկ անգամ տեսե՞լ է այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որը տեսել է պարոն Ծառուկյանը. Նորա Առուստաման (տեսանյութ)
Ձեզ հետ այսօր խոսում է մարդ, ում հայրը պատանդ է շինծու քաղաքական գործերով, որոնք ստեղծվել են ոմանց ականջին հաճելի լինելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Ռուստամյանը, երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:
«Այսօր դուք ձեր արած քայլերով բերեցիք հորս հետ կապված բոլոր գործերը քաղաքական ասպարզեց»,-ասաց նա: Նա նշեց, որ իր համար կրկնակի դժվար է խոսել, լսել, պատասխանել տեղի ու անտեղի քննադատություններին, որովհետր խոսում են այն մարդկանց մասին, ում կյանքը, տարիներն անցել են աշխատատեղեր ստեղծելով, մեկ ավել ընտանիքի ձեռք մեկնելով:
«Այո, «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որը հավատարմագրային կառավարման է հանձնվել հորս՝ Սեդրակ Առուստամյան»,-ասաց Նորա Առուստամյանը և մեջբերեց Գագիկ Ծառուկյանի մանկուց լսած խոսքը՝ «ոչինչ թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում»:
«Ինձ համար շատ հպարտություն առաջացնող երևույթ, երբ մանկության տարիներիս իմ հերոսը դառնում է քաղաքական ղեկավարը և այսօր ամեն գործ անելուց առաջ ականջիս հնչում է քաղաքական ղեկավարիս, մանկության հերոսիս խոսքերը՝ ինչ անում ես պետք է դիմացինիդ մասին ևս մտածես: ԱԺ պատգամավորներ, մի պահ ձեզ հարց տվեք և պատասխանը իմանալուց հետո անել ձեր՝ շատ մեծ հետքայլը, արդյոք ձեզանից ամեն մեկդ ձեր կյանքում գոնե մեկ անգամ տեսել եք այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որը տեսել է պարոն Ծառուկյանը: Ոչ՝ չեք տեսել»,-ասաց նա:










