Մինչև մենք մտածենք, քվեարկենք, կարող է փոխվարչապետերից մեկը նամակ ուղարկի, էս մարդը հետ վերցնի իր միջնորդությունը. Տիգրան Ուրիխանյանը՝ դատախազին (տեսանյութ)

12:19 • 16.06.20

Ժողովուրդ ջան, մինչև մենք մտածենք, քվեարկենք, կարող է փոխվարչապետերից մեկը նամակ ուղարկի, էս մարդը հետ վերցնի իր միջնորդությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երբ ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովին ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:

«Օրենքն իր ասելով այն ժամանակ պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկեն և քրեորեն հետապնդեն, բայց ինքը դա չարեց: Ես առաջարկում եմ, որ դադարեցնենք այս գործըթնացը, Արթուր Դավթյանը թող հրաժարական տա, մի ուրիշ դատախազ գա, կանե՞ք դա»,-հարցրեց նա:

Իսկ գլխավոր դատախազը պատասխանեց.«Ինչը կանե՞մ, էնքան բան կանեմ, բայց ինչ կանեմ, օրենքվ կանեմ»: Նա նշեց, որ ցավում է, որ բերված բացատրությունները պատգամավորը կարդացել և չի հասկացել:

Տիգրան Ուրիխանյան շարունակեց.«Ասում եք՝ փոխվարչապետը գրել է միջնորդությունս դադարեցրել եմ, հիմա օրենքո՞վ եք դադարեցրել, հիմա Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ հանցագործ էր, թե չէ: Այս մասին մտածեք, քանի որ պատգամավորները կարծես թե բնավորություն ունեն հետո վարչապետ դառնալու»,-ասաց նա:

Գլխավոր դատախազը պատասխանեց.«Ձեր կանխատեսումների համաձայն՝ ցանկացած պահի ձեզ հետ կխոսեմ նույն կերպ»: