Տոկիոյում շոգի պատճառով ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել

09:20 • 16.06.20

Ճապոնիայում հաստատված շոգ եղանակի պատճառով միայն Տոկիոյում ջերմային հարվածի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 72 մարդ, NHK հեռուստաալիքին հղումով հաղորդում է ria.ru-ն։

Տուժածների մեծամասնությունը 70-90 տարիքային խմբի մարդիկ են։

Երկուշաբթի Տոկիոյում օդի միջին ջերմաստիճանը ցերեկը կազմել է մոտ 32 աստիճան` ըստ Ցելսիուսի, սակայն ամենաշոգ ժամերին ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 35 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Իրավիճակի վրա բացասական ազդեցություն է ունենում նաև կորոնավիրուսի տարածման պատճառով փողոցում և փակ վայրերում դիմակների կրումը։

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել օդորակիչներից, ավելի հաճախ ջուր խմել, ինչպես նաև հանել դիմակները փողոցում՝ մարդկանց միջև բավարար հեռավորություն պահպանելու պայմանով: