Թրամփը խոստացել է կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը

01:24 • 16.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը՝ հասցնելով 25.000-ի, հայտնում է РИА Новости-ն:

Թրամփն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Գերմանիան ուշացրել է ՆԱՏՕ-ի՝ իր բաժին վճարումները և հիշեցրել, որ Բեռլինը վճարում է իր ՀՆԱ-ի միայն 1%-ի չափով, այնինչ պետք է 2%-ի չափով վճարի: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է՝ ինչու՞ պետք է իրենք օգնեն Գերմանիային, եթե վերջինն իրեն հասանելիք բաժինը վճարել չի ցանկանում: «Ինչու՞ է Գերմանիան միլիարդավոր դոլարներ վճարում Ռուսաստանին էներգիայի դիմաց, և ԱՄՆ-ը պարտավոր է պաշտպանե՞լ նրան Ռուսաստանից, այդպես չի ստացվի», - շեշտել է Թրամփը:

Spiegel-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի այս որոշումը հանկարծակիի է բերել Բեռլինին, քանի որ գերմանական կողմին նման որոշման մասին չի տեղեկացվել: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ երկու երկրները բարդ հարաբերություններ ունեն: