Միացյալ Նահանգներում 17 տարվա դադարից հետո մահապատիժը կվերականգնվի

06:16 • 16.06.20

ԱՄՆ դաշնային իշխանությունները մտադիր են 17 տարվա դադարից հետո հուլիսի կեսերին վերականգնել մահապատիժը, հաղորդում է The Daily Times-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությանը:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը Դատարանների դաշնային բյուրոյին հրահանգել է հուլիսի կեսերին և օգոստոսի սկզբին մահապատժի ենթարկել 4 դատապարտյալի, որոնք մեղադրվում են 4 երեխայի բռնաբարության և սպանության համար:

Մահապատիժներն իրականացվելու են հատուկ դեղամիջոցով, որն այժմ էլ կիրառվում է ԱՄՆ 3 նահանգում՝ Ջորջիայում, Միսսուրիում և Տեխասում: Այն մեծ չափաբաժնով ընդունելուց հետո մահը վրա է հասնում շնչահեղձ լինելու միջոցով: Դեղամիջոցի օգտագործումը թույլատրված է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ, որը բխում է Սահմանադրության 8-րդ ուղղումից, որով մահապատիժների իրականացման ժամանակ արգելվում է չափազանցված միջոցների կիրառումը: