ԱՄՆ-ում Ջեֆերսոն Դևիսի հուշարձանի ապամոնտաժման ժամանակ 84 տարվա վաղեմության բուրբոն են հայտնաբերել (լուսանկարներ)
Ամերիկյան Կենտուկի նահանգի Ֆրանկֆորտ քաղաքում բանվորներն ապամոնտաժել են Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին և միակ նախագահ Ջեֆերսոն Դևիսի հուշարձանը: Հուշարձանի ներսում անսպասելի գտածո է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը։
Հուշարրձանի ներսում աշխատակիցները հայտնաբերել են վիսկիի՝ բուրբոն տեսակի Glenmore Kentucky 1936 թ. շիշ և State Journal թերթի 1936թ. հոկտեմբերի 20-ի՝ արձանի տեղադրման ամսաթվով համար։
Թե ով և ինչու է նման անակնկալ թողել, հայտնի չէ։
Նշենք, որ ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ աշխարհի տարբեր երկրներում ցուցարարները մի շարք հուշարձաններ են վնասել և ապամոնտաժել։


















