1 մլն բնակչի հաշվով գրանցված վարակակիրների թվով անցանք նաև Բելառուսին. Կարեն Վրթանեսյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության մասին

22:12 • 16.06.20

«Ըստ Worldometer-ի 1 մլն բնակչի հաշվով գրանցված վարակակիրների թվով անցանք նաև Բելառուսին»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը և լուսանկար հրապարակել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Ըստ Worldometer-ի 1 մլն բնակչի հաշվով գրանցված վարակակիրների թվով անցանք նաև Բելառուսին։

Ընդ որում Բելառուսում, էլի 1 մլն բնակչի հաշվով, 3 անգամ ավելի շատ են թեստեր արվել։

Օրեր առաջ անցել էինք արդեն Շվեդիային։

Այս տեմպերով մեկ շաբաթում երևի Իսպանիային էլ անցնենք [Իտալիային վաղուց ենք անցել]...»։