Չինաստանում հանցագործները պատանդ են վերցրել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին. ոստիկանությունը միջամտել է (լուսանկար)

11:17 • 16.06.20

Չինաստանի ոստիկանությունը փրկել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ միլիարդատեր
Հե Սյանգցզյանին, որին ընտանիքի հետ պատանդ էին վերցրել  հանցագործները:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, կենցաղային տեխնիկայի՝ աշխարհում խոշորագույն արտադրողներից մեկի՝ Midea-ի համահիմնադիրն ազատության մեջ է հայտնվել որդու շնորհիվ, որը կարողացել է փախչել, լողալով անցնել փոքրիկ գետն ու հասնել ոստիկանություն:

Դեպքը տեղի է ունեցել հարավային Ֆոշան քաղաքում: Ոստիկանությունը տեղեկացվել է, որ հանցագործները ներխուժել են տուն՝ պատանդ վերցնելով դրա բնակիչներին և սպառնալով սպանել նրանց:

Ոստիկանական ուժերի գրոհի արդյունքում միլիարդատերն ազատվել է, ձերբակալվել է հինգ մարդ, որոնց մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել:

Պարբերականը հավելում է, որ 77-ամյա Հեն Midea-ն հիմնել է 1992թ., իսկ 2012թ. լքել է ընկերության նախագահի պաշտոնը: Այնուհանդերձ՝ նա  շարունակում է մնալ ընկերության բարժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր: Նրա կարողությունը գնահատվում է 25.70 մլրդ դոլար: