1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Հայաստանը կրկին «առաջատարն» է տարածաշրջանում

22:06 • 16.06.20

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով   տարածաշրջանում առաջատարն է: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 16-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 5902-ի:

Ներկա պահին տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.

1. Հայաստան - 5902

2. Ռուսաստան – 3738

3. Իրան - 2292

4. Թուրքիա – 2251

5. Ադրբեջան – 1052   

6. Վրաստան – 220

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (99) Հայաստանը տարածաշրջանում շարունակում է երկրորդը լինել Իրանից (108) հետո: Այս առումով մեր երկրին տարածաշրջանում հաջորդում է Թուրքիան (57), այնուհետև ՌԴ-ն (50), Ադրբեջանը (12), Վրաստանը (4):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 17 489 է, մահվան դեպքերինը՝ 389: