Կորոնավիրուսի պատճառով աշխարհը դադարում է գրիպի դեմ պայքարել․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ ամբողջ աշխարհում 2017-2019 թվականների համեմատությամբ գրիպի թեստավորման ծավալների անկում է գրանցվել, գրում է korrespondent.net կայքը՝ հղում տալով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի հայտարարությանը։
«Գրիպ հիվանդությանը հետևելը կա՛մ դադարեցվել է, կա՛մ որոշ երկրներում նվազել է, COVID-19-ի համավարակի պատճառով գրիպի մասին տեղեկատվության փոխանակումը կտրուկ նվազել է»,- նշել է նա։
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դա կապված է լաբորատորիաների՝ COVID-19-ի հետ կապված աշխատանքներով չափից շատ ծանրաբեռնված լինելու և հենց կորոնավիրուսի դեմ պայքարի համար անձնակազմի վերաորակավորման հետ։
Ինչպես նաև գրիպի դեմ պայքարին խանգարում են Covid-19-ի հետևանքով տրանսպորտային գործող սահմանափակումները։ Արդյունքում գրիպի նմուշների առաքումները դեպի ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոններ այս տարի նվազել են 64 տոկոսով։










