Ֆրանսիական Դիժոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել չեչենների և աֆրոամերիկացիների միջև․ կան տուժածներ (լուսանկարներ)

10:09 • 16.06.20

Ֆրանսիական Դիժոն քաղաքում չեչենների և տեղի աֆրոամերիկացի համայնքի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մի քանի մարդ է տուժել, հատնում է eadaily.com կայքը։

«Մի քանի վիրավոր՝ այդ թվում նաև լուրջ վնասվածքներով․ Դիժոն քաղաքն ուրբաթ, շաբաթ և կիրակի կատաղի բախումների վայր է դարձել»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ շաբաթ երեկոյան իրավիճակն է՛լ ավելի է սրվել։ Ագրեսիվ տրամադրված մի քանի երիտասարդներ գլխարկներով և դիմակներով հավաքվել են քաղաքային հրապարակում։ Շատերն իրենց հետ երկաթյա ձողեր, դանակներ և բեյսբոլի մահակներ են ունեցել։ Ոստիկանությունը վերջիններիս արցունքաբեր գազի միջոցով է ցրել, սակայն հավաքը կրկնվել է նաև լույս երկուշաբթի։ Տարածքում այրվել են մեքենաներ և աղբամաններ, հավաքվածները շրջակա ամեն բան ավերել են։

Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ բախումներին մոտ 200 չեչեն է մասնակցել։ Քննության տվալներով՝ նրանց դիմադրել են  հյուսիսաֆրիկացիները։ Բախումների պատճառը, ինչպես ենթադրվում է, մի չեչեն երիտասարդի ծեծի ենթարկելն է եղել, վարկած կա նաև, որ վեճը կարող է ծագած լինել թմրանյութային վաճառքի ֆոնին։

Նշվում է, որ Դիժոն են ուղարկվելու ոստկանության հավելյալ ուժեր։ Այնտեղ է ժամանելու նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Լորան Նունյեսը։