Գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելու (տեսանյութ)

10:37 • 16.06.20

Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը: Նա ներկայացրեց քրեական գրոծերը:

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակացությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու և 2017 թվականին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպեսզի արարքը նախատեսած է ՀՀ քրեական գործի 38 154.2 հոդվածի երկրորդ մասով».-ասաց նա:

Այսպիսով դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդում հարուցելուն, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելու

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք քրեական գործ հարուցել: