ԱՄՆ-ում նոր Toyota Supra-ն վթարի է ենթարկվել ավտոսրահից դուրս գալուց անմիջապես հետո (լուսանկարներ)
ԱՄՆ-ում երկու տղամարդ Toyota-ի նյույորքյան դիլերից փորձնական վարման համար նոր Toyota Supra մոդելի մեքենա են վերցրել, սակայն ավտոսրահից դուրս գալուց հետո վթարի են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է motor.ru կայքը:
Վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ մեքենայի մասերը թռել են մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:
Դիլերական կենտրոնի ներկայացուցիչը հաստատել է վթարի փաստը և հավելել է, որ մեքենայում գտնված երկու անձանց վիճակն էլ «նորմալ է»: Մեկ այլ տվյալներով՝ մեքենայում գտնված մարդկանցից մեկը լրջորեն տուժել է. նա չի կարողացել ինքնուրույն դուրս գալ ջարդուխուրդ եղած մեքենայից, նրան դուրս են բերել դեպքի վայր ժամանած փրկարարները:
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները:
Դիլերը դեռևս չի նշել վնասի չափը, սակայն, դատելով լուսանկարներից, 54 000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենան վերականգնել հնարավոր չէ:
Միևնույն ժամանակ տեղի բնակիչները բողոքում են ճանապարհի վիճակից, որի վրա տեղի է ունեցել դեպքը: Նրանք նշել են, որ այդ ճանապարհը կարելի է անցնել պիկապով, բայց ոչ 335 ձիաուժանոց սպորտային մեքենայով:
![]()
![]()










