Ավարտվեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցի քվեարկությունը (տեսանյութ)
17:05-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունիզ զրկելու համար համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությունը մեկնարկեց և այն կտևի մինչև 17:50:
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունիզ զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Ավելի վաղ Ազգային ժողովն անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:










