Քիչ առաջ Կենտրոնի քննչականից ինձ ասացին, որ ԱԺ-ի իմ աշխատասենյակը խուզարկելու որոշում ունեն, և եթե քիչ հետո դուռը չբացվի, կջարդեն․ Ն․ Զոհրաբյան

09:18 • 16.06.20

Քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից և ասացին, որ ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկություն անցկացնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում։ Եվ ասեց, որ այս պահին հենց ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։ Հրավիրում եմ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։ Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ»։