ԿԳՄՍ նախարարի հրամանով այլևս չեմ աշխատում նախարարությունում, սակայն մինչ օրս հրամանը չեմ տեսել, ինձ պատշաճ չի ծանուցվել․ Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ

22:54 • 17.06.20

Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն աշխատանքից ազատվել է։

«ՀՀԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն նախարարությունում այլևս չեմ աշխատում:

Հրամանը մինչ օրս չեմ տեսել և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով:

Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին: Ես մշտապես կլինեմ բնագավառում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։