«Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը և քվեարկել․ Մակունցը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիություից զրկելու հարցի քննարկման ժամանակ իրենց լռության մասին
Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձավ ընդդիմությանը լռեցնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին։
«Հունիսի հինգն, իմ գնահատմամբ, տարբերվում էր երկու կետով, առաջինը, որ խոսվում էր կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին՝ Արտակարգ դրության պայմաններում և երկրորդը՝ 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոփոխվել էր 100 տոկոս փոփոխությամբ»,-ասաց նա։
Լիլիթ Մակունցը նկատեց, որ երեկ նույնպես իրենց ելույթներում ԲՀԿ գործընկները խոսում էին քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերից և այդ մասին խոսում էին այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր։
«Իրավական գործընթացին «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը, լսել ԲՀԿ խմբակցության հարցադրումները, ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել որոշումը։ Լուռ էինք, որովհետև թե՛ ՀՀ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերները իրավունք ունեն ավելորդ զեղումներ լսել, և հասկանալ, թե ինչ էր կատարվում, անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին ընդդիմադիր գործընկերները փորձում ներկայացնել դա որպես քաղաքական հետապնդում»,-ասաց նա։
Նա նշեց, որ բոյկոտելը ընդդիմության իրավունքն է, միևնույն ժամանակ, բոլորի բարոյական պարտականությունն է ՀՀ հանրության, միջազգային գրոծընկերների հետ լինել ազնիվ և թափանցիկ։ Պատգամավորը նշեց, որ փորձ է արվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման ենթակա։ «ՀՀ-ում այլևս բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ ունեցած դիրքից, կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»,-ասաց նա։










