ԱՄՆ-ում կապամոնտաժեն իսպանացի կոնկիստադորի արձանը, որը բողոքի ցույցի և հրաձգության պատճառ է դարձել Ալբուկերկե քաղաքում (լուսանկարներ)

11:51 • 17.06.20

Ամերիկյան Նյու Մեխիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի քաղաքապետ Թիմ Քելլերը հայտարարել է, որ կոնկիստադոր Խուան դե Օնյատեի հուշարձանը, որը քաղաքում բողոքի ակցիաների պատճառ էր դարձել և ավարտվել կրակոցներով, կապամոնտաժվի, գրում է CNN-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Ալբուկերկեում բողոքի ակցիայի ժամանակ։ Մի տղամարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպից հետո լուսաձայնային նռնակներ և այլ միջոցներ են կիրառել ոստիկանների անվտանգությունն ապահովելու և հրաձգության համար կասկածվողներին ձերբակալելու համար, որոնք կալանքի տակ են վերցվել հարցաքննության համար:

«Երեկ երեկոյան Օնյատեի հուշարձանի մոտ հրաձգությունը սարսափելի իրադարձություն և բռնության անթույլատրելի գործողություն էր։ Երեկ հուշարձանը դադարել է պարզապես խորհրդանիշ լինել և դարձել է հանրային անվտանգության հարց, այն այսօր կապամոնտաժվի»,- ասել է քաղաքապետը։

Մինեապոլիսում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ցուցարարների թիրախում են հայտնվել ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ժամանակ ստրկատիրական գեներալների հուշարձանները, ինչպես նաև Ամերիկայի առաջին հայտնագործող Կոլումբոսի արձանը, որին ակտիվիստները մեղադրում են Ամերիկայի բնիկ բնակչության ցեղասպանության համար:

New Mexico governor condemns vigilantes who might have instigated ...Protester Shot Over Conquistador Statue in New Mexico | TimeMan shot as New Mexico protesters try to remove Spanish ...Armed vigilantes arrested after conquistador statue protester is ...Man shot as New Mexico protesters try to remove Spanish ...