Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը անցել է 29.5 հազարը. Le Monde
Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 29.5 հազարը: Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում տալով Le Monde-ին:
Պարբերականը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տրամադրած տվյալները հայտնում է, որ համավարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 29 547 մարդ: Նրանցից 19 090-ը մահացել է հիվանդանոցներում, իսկ 10 457-ը՝ սոցիալական և բժշկասոցիալական հաստատություններում:
Վերջին 1 օրում գրանցվել է 38 մարդու մահ: Ներկայումս հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ կորոնավիրուսով վարակված 10 535 մարդ: Նախորդ շաբաթ այս ցուցանիշը 11 961 էր:










