Եգիպտոսը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնով հաջողված բուժում է իրականացրել ավելի վաղ, քան Մեծ Բրիտանիան
Եգիպտացի բժիշկները կորոնավիրուսի ախտանշանները բուժելու նպատակով դեքսամետազոն են կիրառել ավելի վաղ, քան Մեծ Բրիտանիան հայտարարել է այդ դեղամիջոցի գրանցման մասին: Այս մասին լույս չորեքշաբթի հայտնել է Եգիպտոսի՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով գիտական հանձնաժողովի ղեկավար Հուսաամ Հոսնին:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ դեղամիջոցը դրական արդյունք է տվել:
Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ հաստատել է դեքսամետազոնի կիրառումը կորոնավիրուսի բուժման ընթացքում, և պնդել, որ այն աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցն է:










