Փարիզում անկարգությունների հետևանքով իրավապահ մարմինների 19 աշխատակից է տուժել

04:17 • 17.06.20

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեքշաբթի սկսված անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների 19 աշխատակից է տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ոստրիանության հայտարարությանը:

Նշվում է, որ ավելի քան 30 մարդ բերման է ենթարկվել:

Փարիզում բուժախատողների խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում անկարգություններ են սկսվել: Բախումները տևել են մոտ 2 ժամ: Դրանք սկսել են սև հագուստներով ծայրահեղ տրամադրված երիտասարդներ, որոնք քարեր, շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կողաշրջել ավտոմեքենա, փորձել են կոտրել ավտոբուսի ապակիները և այլն:

Հաղորդվում է, որ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: