Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)

21:16 • 17.06.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ավտոշարասյունը խորհրդարանի տարածքից դուրս գալիս թեթև բախման է ենթարկվել, երբ ցուցարարներից մեկը վազել է մեքենայի դիմացով:

Ինչպես հայտնում է BBC News-ը, շարասյան առաջին մեքենան ստիպված է եղել կտրուկ արգելակել, ինչի արդյունքում հետևից ընթացքող մեքենան հարվածել է Բորիս Ջոնսոսին տեղափոխող մեքենային:

Տեսանյութում երևում է բախման հետևանքով վարչապետի՝ Jaguar մակնիշի մեքենայի հետնամասում առաջացած խոշոր փոսը:

Վարչապետի գրասենյակից հաստատել են, որ վերջինս մեքենայում է եղել, բայց որևէ վնասվածքի մասին լուր չի ստացվել:

Նշվում է, որ ցուցարարները բրիտանական մայրաքաղաքում բողոքում են քուրդ ապստամբների նկատմամբ Թուրքիայի գործողությունների դեմ:

Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի դիմաց հայտնված ցուցարարն այնուհետև ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու և երթևեկությունը խոչընդոտելու համար: