Լոնդոնի քաղաքապետը 10%-ով կրճատում է իր աշխատավարձը

19:52 • 17.06.20

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ իր աշխատավարձն ($191,574) անմիջապես կկրճատի 10 տոկոսով, քանի որ «քաղաքը ֆինանսական մարտահրավերների առաջ է կանգնած» «Քովիդ-19»-ի կործանարար ազդեցության պատճառով:

«Այս չափազանց բարդ ժամանակներում խոստանում են անել այն ամենն, ինչ կարող եմ՝ մեր քաղաքի առաջնային ծառայությունները պաշտպանելու համար: Դա ներառում է նաև աշխատավարձի կրճատումը»,- քաղաքապետին մեջբերում է CNN-ը:

Լոնդոնի իշխանությունները բյուջեի դեֆիցիտ են կանխատեսում առաջիկա երկու տարիների համար, որի պատճառը քաղաքի հարկային մուտքերի կրճատումն է՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով:  

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով համաճարակի բռնկման պահից ի վեր մահացել է 42 153 մարդ, վարակվել՝ 299 251-ը: