ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել․ ArmLur.am

22:22 • 17.06.20

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը և այն ճանաչել է ոչ իրավաչափ: Հետևաբար նրան ազատ են արձակել:

Աղբյուրին հայտնի է դարձել, որ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում:

Հիշեցնենք, որ  Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից հաստատել էին լուրն առ այն, որ  ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Այլ մանրամասներ չէին հայտնել։