«Դա շատ հուզիչ հանդիպում էր»․ Թրամփը հանդիպել է ոստիկանների կողմից սպանվածների ընտանիքների հետ (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ոստիկանության գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին։
«Դա շատ կարևոր և հուզիչ հանդիպում էր։ Նախագահի համար դա այդ ընտանիքների հետ հանդիպելու և նրանցից իրենց երեխաներին (հիմնականում երեխաներին, որոշ դեպքերում՝ քույրերին և եղբայրներին) կորցնելու մասին ողբերգական և նեղ անձնական պատմությունները լսելու հնարավորություն էր»,- նշել է Մակինանին։
«Շատ արցունք ու հույզ կար, նախագահը խորապես վշտացած էր․․․ Նա այդ ամենը սրտին շատ մոտ ընդունեց»,- նկատել է նա։
Մակինանիի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հայտնել է իրեն, որ մտադիր է օգնել այդ ընտանիքներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մայիսի վերջին-հունիսի սկզբին զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ են տեղի ունեցել, որոնք կապված էին ոստիկանության կողմից սևամորթ աֆրոամերիկացու սպանության հետ։










