Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1467 նոր դեպք է հայտնաբերվել. ընդհանուր առմամբ կա հաստատված ավելի քան 180 հազար դեպք. RT

04:46 • 17.06.20

Թուրքիայում վերջին 1 օրում կորոնավիրուսի 1467 նոր դեպք է հաստատվել: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան թվիթերյան իր էջում:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 181 298 դեպք:

Նշվում է, որ 1 օրում մահացել է 17 պացիենտ որոնց մոտ հաստատված է եղել վիրուսը: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4842: Վիրուսից ապաքինվել է 153 379 մարդ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրում սահմանափակող միջոցառումների թուլացման մասին: