Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել
Երեքշաբթի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում: ТАСС-ի հաղորդմամբ՝ The Dallas Morning News թերթը հայտնում է, որ կրակոցներ են հնչել Galleria Dallas առևտրի կենտրոնում:
Ոստիկանության տվյալներով, ավելի քան 10 ոստիկանական մեքենա տեղի ժամանակով 18:45-ին (երևանյան ժամանակով՝ 03:45, 17 հունիսի) ժամանել են դեպքի վայր:
Միջադեպի մանրամասների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










