ԱՄՆ-ն Ուկրաինային Javelin հակատանկային հրթիռներ է մատակարարել (լուսանկար)

14:47 • 17.06.20

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության բաժանմունքն ավելի քան 60 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք և սարքավորումներ է ստացել, ներառյալ՝ Javelin հակատանկային հրթիռներ` ուկրաինացի գործընկերներին փոխանցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

«Կորոնավիրուսի պայմաններում անվտանգության և համագործակցության ոլորտում ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային շարունակվում է: Երեկ ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության բաժանմունքը 60 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ է ստացել, այդ թվում`հեռահար կապի միջոցներ, զինամթերք և Javelin հակատանկային հրթիռներ` ուկրաինացի գործընկերներին փոխանցելու համար»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ամերիկացի դիվանագետները նաև լուսանկարներ են հրապարակել օդանավակայանից, որոնցում ներկայացված է զինամթերքը դատարկելու աշխատանքը: