Ռուսաստանում սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները․ առաջին փորձարկումներին մասնակցել է 18 կամավոր
ՌԴ Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, գրում է ria.ru-ն։
Գերատեսչությունը Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնի հետ համատեղ ձեռնամուխ է եղել COVID-19-ի կանխարգելման համար «Գամ-Քովիդ-Վակ» և «Գամ-Քովիդ-Վակ Լիո» պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին: Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվությունը ՌԴ առողջապահության նախարարությունը տվել էր հունիսի 16-ին:
«Երկշաբաթյա մեկուսացման մեջ գտնվող կամավորների շրջանում անցկացվել է գիտափորձի 18 հոգուց բաղկացած մասնակիցների առաջին խմբի վերջնական ընտրություն, որոնք հունիսի 18-ին պատվաստվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ պատվաստանյութի ներարկումն իրականացվել է Բուրդենկոյի հոսպիտալի առավել փորձառու մասնագետների հսկողության ներքո:
«Պատվաստումն անցել է առանց միջադեպերի կամ բարդությունների»,- նշվում է հաղորդագրության մեջ:










