ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգություն՝ գիշերային պայմաններում

22:36 • 18.06.20

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում հունիսի 17-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապ­մունք:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զինծառայողները հրահանգավորվել են մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, անցել առաջադրանքի կատարմանը:

Պարապմունքի նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գիտելիքների ու պատրաստության աստիճանի ստուգումը: Անձնակազմը հաջողությամբ  կատարել է առաջադրանքը և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: