«Մեր նպատակն է բարելավել քաղաքացիներին տրվող պետական օգնության մակարդակը». Վրաստանի առողջապահության նախարար
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի բարելավելու քաղաքացիներին տրամադրվող պետական օգնությունը: Այս մասին գրում է kvira.ge կայքը:
«Մեր նպատակն է, որ պետության հոգածության տակ գտնվող բոլոր մարդիկ ավելի որակյալ օգնություն ստանան, մեր նպատակն է բարելավել քաղաքացիներին տրամադրվող պետական օգնության մակարդակը»,-ասել է նախարարը` ներկայացնելով նախարարության տարեկան զեկույցը:
«Մենք այլ նպատակներ էլ ունենք, օգնության մակարդակի բարելավումից բացի՝ այդ օգնությունը պետք է ստանան բացառապես բոլոր մարդիկ, որոնք դրա կարիքը ունեն, մեր երեխաները, ծերերը, հաշմանդամները: Մենք, իհարկե, կխնամենք նրանց և կլուծենք բոլոր այն հարցերը, որոնք առկա են մինչ այժմ»,-ասել է Տիկարաձեն:
Նախարարը հավելել է, որ տրամադրվող օգնությունը պետք է բավարարի կարիքավորի բոլոր պահանջները, ինչից ելնելով էլ` տրամադրվող ամեն օգնությանը պետք է յուրովի մոտենալ:










