Կառավարությունը հաստատեց մասնագիտությունների ցանկը, ըստ որի՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից

14:20 • 18.06.20

Կառավարությունը հաստատեց մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտային հարկից: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր կարծիքով սահմանել ենք օպտիմալ ցանկ, որով այս մասնագիտություններով սովողր քաղաքացիները, եթե աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից փոխհատուցել վարձավճարները» ,-ասաց նախարարը:

Մասնագիտությունների ցանկը այստեղ։