Արտաշատի զբոսաշրջային մի շարք վայրերում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողական աշխատանքներ

19:12 • 18.06.20

ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսուհետ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի զբոսաշրջային մի շարք վայրերում քաղաքացիներին հորդորել են զերծ մնալ մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ։