Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենա

12:29 • 18.06.20

Հունիսի 18-ին, ժամը 03:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 53 շենքի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։50-ին, մարվել՝ 04։07-ին։ Այրվել է «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենա։