Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, քանի որ զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել․ վարչապետ

09:14 • 18.06.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համաճարակային իրավիճակին։ Նա նշել է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, քանի որ զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:

«Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:

Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,-գրել է նա: