ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ դիմակ չկրելու համար կրկին վարչական արձանագրություն կազմվեց (տեսանյութ)
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կրկին վարչական արձանագրություն կազմվեց դիմակ չկրելու համար։ Պետրոսյանը նշեց, որ առողջական խնդիրներ ունի, որի պատճառով դիմակ չի կրում: Սա պատգամավորի երկրորդ տուգանք է դիմակ չկրելու համար:
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խայտառակություն է այն փաստը, որ իշխանությունը պնդում է՝ դիմակ կրելը վնաս չէ առողջությանը:
«Ինձանից լսված լինելու իրավունք չեն պահանջել, որ ես բացատրեմ, թե ինչու չեմ դրել, նրանք անմիջապես տուգանում են: Ես ստորագրում եմ, որ համաձայն չեմ: Իմ լսված լինելու իրավունքը ես կապացուցեմ դատարանում»:
Մանրամասները՝ տեսանյութում։










