Հայտնի են «Ռոլան Գարոս»-ի անցկացման ժամկետները

00:13 • 18.06.20

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը, չնայած կորոնավիրուսի պանդեմիային, այս տարի կկայանա։

«Ռոլան Գարոս»-ի ղեկավարությունը թենիսի միջազգային գերատեսչությունների և Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի հետ որոշում է կայացրել մրցաշարի անցկացման վերաբերյալ։

Ֆրանսիայի բաց առաջնությունը այս տարի տևելու է երեք շաբաթ՝ սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 11-ը։

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոս»-ը նախատեսված էր անցկացնել մայիսի վերջին և հունիսի սկզբին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը տեղափոխվել էր աշուն։