ԱԺ-ն քննարկում է Երևանի 10 վարչական շրջաններից կարմիր գծերի վերացման նախագիծը

17:41 • 18.06.20

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է այսպես ասած «կարմիր գծերի» նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա նշեց, որ առաջարկվում է 10 վարչական շրջաններից վերացնել կարմիր գծերը: Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ մտավախություն չկա՞, որ նորից կարող ենք վերադառնալ այն ժամանակները, երբ  կոմունիստական կարմիր թևկապներով մարդիկ ամեն համայքնում կայանման համար ինչ-որ գումար էին ուզում:

Գաբրիելյանը պատսխանեց, որ ավագանու հետ քննարկման արդյունքում իրենք են բացառապես որոշում, որ վարչական շրջանում, որ հատվածներում կլինեն կարմիր գծերը:

«Կա նախնական պայմանավորվածություն, հաշվի առնելով իրենց տեխնիկական հագեցվածությունը, քանի որ պետք է լինեն պարտադիր տեսախցիկներ, բնակաբար, ոչ բոլոր վարչական շրջաններն են վերազինված այդ համապատասխան սարքավորումներով, այս պահի դրությմաբ եկել ենք այն եզրակացության, որ 10-ը վարչական շրջաններում չեն լինի: Իհարկե, կա այդ մտավախությունը, բայց այնպես չէ, որ այսօր Կենտրոն վարչական շրջանի բոլոր փողոցներում կան կարմիր գծեր և եթե այդ մտավախությունը կա Ձեզ մոտ, այս պարագայում էլ կարող  է այնտեղ, որտեղ կարմիր գծեր չկա, հայտնվեն այդ կարմիր թևկապով մարդիկ և փորձեն գոըմար վերցնել»,- ասաց նա:

Գաբրիլյանն ընդգծեց՝ դա ապօրինի գործունեություն է և բնականաբար քաղաքացիները պարտավոր չեն որևէ մեկին վճարել համայնքային սեփականություն հանդիսացող գոտու համար: «Այսինքն՝ որպեսզի չլինեն այդ «պարկովշիկ» քաղաքացիները, պետք է պարտադիր բերենք բոլոր փողոցների բոլոր հատվածներում կարմիր գծեր գծենք, որ իրեն չլինե՞ն: Չեմ կարծում դա ամենալավ տարբերակն է»,- նշեց նա: