Թրամփն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել չի ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել չի ցանկանում, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հեղինակած գրքին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը մի քանի անգամ տարբեր պաշտոնատար անձանցից պահանջել է դադարեցնել ռազմակական օգնություն ցույց տալ Ուկրաինային՝ որպես «վրեժխնդրություն 2016թ-ին վերջինի դրսևորած պահվածքի համար և որպես ճնշման լծակ՝ Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցում»: Նախորդ տարի դեմոկրատներին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հաջողվել էր Թրամփին իմփիչմենթի ենթարկել՝ մեղադրելով նրան Բայդենի նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցով Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ հեռախոսազրույցի ընթացքում ճնշում գործադրելու համար: Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հանրապետական մեծամասնության ձայների միջոցով արդարացրել էր ԱՄՆ նախագահին:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար:










